-
07.01.2014|
14:24
Տրիպոլիում արմատական իսլամիստներն այրել են հնագույն քրիստոնեական գրադարանը՝ հաղորդել է Agence France-Presse-ը: Գրադարանում կար 80 հազար գիրք և ձեռագիր, որոնց երկու երրորդը վառվել է: Նյութերը, որոնք հնարավոր է եղել փրկել, մեծամասամբ վնասվել են:
-
07.01.2014|
14:16
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մայիսի վերջին պատրաստվում է պաշտոնական այց կատարել Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ և Հորդանանի թագավորություն:
-
06.01.2014|
18:14
Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս.
Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը:
-
06.01.2014|
10:28
Հռոմի պապը զանգահարել է Իսպանիայի հարավի մենաստաններից մեկը՝ շնորհավորելու միանձնուհիների Նոր տարին: Երբ միանձնուհիները չեն պատասխանել, նա հաղորդագրություն է թողել ինքնապատասխանիչին.
-
06.01.2014|
00:42
Շատ անգամ եք կարդացել Հիսուսի սուրբ Ծննդյան մասին, բայց քիչ հայորդիներ գիտեն, որ մեր ազգը անմիջական կապ ունի աշխարհի Փրկչի Ծննդյան իրողության հետ։ Իհարկե, համայն ազգերից ամենաանմիջականը հրեաներն են, որտեղից և` ըստ հինավուրց մարգարեների խոսքի, պետք է Հիսուսը ծնվեր։
-
04.01.2014|
21:15
Վաղը՝ հունվարի 5-ին, ճրագալույցի արարողությունից հետո, Հայ առաքելական եկեղեցիներում կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը։
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում: Qahana.am կայքը պարզաբանում է. Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
-
03.01.2014|
14:08
Լաս-Վեգասում Հայ Առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու մուտքի մոտ տեղադրվել է «Փրկված մայրը» քանդակը: Տեղակացնում է news.am-ը: Քանդակագործը Ռոման Գալստյանն է: Քանդակի տեղադրումը նախաձեռնել է Գարի Տերացուն, ով իր կնոջ՝ Դորիսի հետ ապրում է ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի խաղաղ թաղամասում և չի մոռացել ողբերգական պատմությունները, որոնք իրեն պատմել է Ցեղասպանությունից փրկված մայրը:
-
02.01.2014|
13:04
Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն տարի և աշխարհն ավելի մոտեցնի խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ չեն լսվի թշնամության ձայներ ու պատերազմի որոտ, երբ ամենուր կյանքը կծաղկի եղբայրսիրության, բարօրության ու խնդության մեջ:
-
30.12.2013|
13:58
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղերձ է հղել. նա երախտագիտություն է հայտնել պապին Սիրիայի ճգնաժամի նկատմամբ դրսևորած դիրքորոշման համար: Ասադը նշել է, որ ճգնաժամը կհաղթահարվի համազգային երկխոսությամբ սիրիական ղեկավարությամբ՝ առանց դրսի միջամտության և միայն սիրիացիները իրավունք ունեն իրենց ապագան որոշեել քվեատուփերի առաջ:
-
28.12.2013|
14:21
Ռուսաստանը զգալի ներդրում է կատարում լավագույն աշխարհի ստեղծման համար, ասել է Դալայ Լաման։ Բուդդիստների հոգևոր առաջնորդը նաև խորհուրդներ է տվել Ռուսաստանին։